Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի տարբեր քաղաքներում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան առիթով տեղի են ունենում հանրահավաքներ և բողոքի ակցիաներ, հաղորդում է Mehr-ը։
Կիրակի, մարտի 1-ի վաղ առավոտյան, սգավորների բազմությունը դուրս է եկել Թեհրանի փողոցներ՝ հավաքվելով Թեհրանի համալսարանի մոտ Խամենեիի մահվան հաստատումից հետո։
Յեզդ քաղաքում հավաքվածները վանկարկել են «Մահ Ամերիկային»։
Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Արդեբիլում, Ահվազում, Բանդար-է-Գենավեում։


