Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը Zarkerak - Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը
Zarkerak Zarkerak - Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը
Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը

Թրամփը չի բացառել Կոլումբիայում ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը:

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այդ հանրապետությունը «ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում»։

Եթե Թրամփը չի բացառել ռազմական գործողությունը Կոլումբիայում, ապա Կուբայի հարցում, ըստ ԱՄՆ ղեկավարի, դրա անհրաժեշտությունը չի լինի:

«Ես չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ գործողություններ կատարենք Կուբայում, ինքնին հասկանալի է, որ այն կտապալվի»,- ասել է ԱՄՆ նախագահը և նշել, որ այդ երկիրը եկամուտ էր ստանում վենեսուելական նավթից, որից այժմ զրկվել է:

05 Հունվար, 2026 13:43
Վեր