Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան Zarkerak - Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան
Zarkerak Zarkerak - Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան
Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան

Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանի մասնակցել է «Եվրոպական Միությունում մշակութային դիվանագիտության ֆորում. Մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական Միության շրջանակներում» համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

 

«ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Պոտսդամի Մշակութային դիվանագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրոպական Միությունում մշակութային դիվանագիտության ֆորում. Մշակութային դիվանագիտության առաջմղումը Եվրոպական Միության շրջանակներում» համաժողովին և հանդես եկավ «Ուսումնասիրելով Հայաստանի ռազմավարական դերը Եվրոպան և Ասիան կապող օղակում» թեմայով ելույթով:

 

Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման ընթացքը:

 

Շեշտվեց, որ տարածաշրջանում բացվող նոր հնարավորությունները կարող են հետաքրքրություն ներկայացնել եվրոպական այդ թվում՝ գերմանական ընկերությունների համար:

 

Դեսպան Ենգիբարյանն անդրադարձավ դիվանգիտության մեջ մշակույթի և կրթության կարևոր դերակատարությանը և այս համատեքստում հիշատակեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի մասին:

 

Համաժողովին մասնակցեցին քաղաքական և գիտնական շրջանակների ներկայացուցիչներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, դիվանագետներ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

18 Հունիս, 2026 21:48
Վեր