Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«FlyOne Armenia» ավիաընկերությունը համալրել է իր շարժակազմը Airbus A320 եւ A321 օդանավերով, ինչի կապակցությամբ այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ A321 օդանավի դիմավորման խորհրդանշական արարողություն:
Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն եւ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, «FlyOne Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը և այլ հյուրեր:
Տեղի ունեցավ նաև ավիաընկերության տեխնիկական սպասարկման «Sil Technics» կենտրոնի բացման արարողությունը:
Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից՝ նախատեսված 220 ուղևորի համար, աչքի է ընկնում վառելիքի բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների հարմարավետության բարձր մակարդակով։
Ավիաընկերության օդանավերի թիվը հասել է 11-ի:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անխափան թռիչքներ:










