Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Zarkerak - Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Zarkerak Zarkerak - Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 

Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Եղեգնաձորի, Վայքի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

 

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

24 Փետրվար, 2026 22:06
Վեր