Այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ. Ավինյանը՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու մասին Zarkerak - Այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ. Ավինյանը՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու մասին
Zarkerak Zarkerak - Այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ. Ավինյանը՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու մասին
Այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ. Ավինյանը՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու մասին

Այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ. Ավինյանը՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք այս պահի դրությամբ աշխատելու ենք, որպեսզի ունենանք ամենաառաջնային նախագծերից մեկը, լինելու են թունելի հատվածում նախագծերը: Հուսով եմ` այս տարի բուն պրոցեսը կկարողանանք սկսել, կախված է, թե ինչքան ժամանակ կտևի նախագծի պատրաստումը»,- Երևաի ավագանու նիստում անդրադառնալով դեպի Մանկական երկաթուղի իջնող թունելի հատվածի բարեկարգմանը՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով Հրազդանի կիրճում հանգստի գոտի կառուցելու ծրագրին՝ Ավինյանը նշեց. «Եթե խոսում ենք ամբողջական Հրազդանի կիրճի կոնցեպտի իրականացման մասին, երևի դա կտևի նվազագույնը 7-8 տարի, որովհետև դա շատ բազմակոմպոնենտ է: Խոսքը նրա մասին է, որ այդ բոլոր միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելուց հետո, բացի նա, որ հասանելիություն ենք ապահովում, կանաչապատման մակարդակն ենք բարձրացնում, այդ գեղեցիկ պատշգամբները, լիֆտերն ու քայլուղիներն ունենալուց զատ, այդ ջրում հնարավոր է լինելու նաև լողալ՝ առանց որևէ վտանգի, այսինքն՝ խոսքը նաև ջրի մաքրության այդ մակարդակին հասնելու մասին է: Հրազդանի կիրճում բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք գնում առավոտն այնտեղ վազում են, սպորտով են զբաղվում, սա կարևոր ենթակառուցվածք է իրենց համար, ամոթալի է, որ մեր ավագանին չգիտի դրա մասին»:

21 Ապրիլ, 2026 11:52
Վեր