Երեք տարում՝ մերձավոր ազգականների կողմից կատարված 18 սպանություն․ ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Zarkerak - Երեք տարում՝ մերձավոր ազգականների կողմից կատարված 18 սպանություն․ ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը
Zarkerak Zarkerak - Երեք տարում՝ մերձավոր ազգականների կողմից կատարված 18 սպանություն․ ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը
Երեք տարում՝ մերձավոր ազգականների կողմից կատարված 18 սպանություն․ ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

Երեք տարում՝ մերձավոր ազգականների կողմից կատարված 18 սպանություն․ ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում արձանագրվել է սպանության 27 հաստատված դեպք, որոնցից 4-ը կատարվել են մերձավոր ազգականների կողմից: Այս մասին Zarkerak.am-ին տեղեկացրեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից:

Նախարարության փոխանցմամբ՝ արձանագրված չորս դեպքերից երկուսը զավակների նկատմամբ ծնողի (խորթ մոր) կողմից իրականացված սպանություններ են, մեկ դեպքում ծնողին սպանել է զավակը, իսկ մյուս դեպքում ամուսինը՝ կնոջը։

Դեպքերն արձանագրվել են Երևանում, ինչպես նաև Արարատի, Սյունիքի և Արագածոտնի մարզերում։

Նախարարության տվյալներով՝ սպանություններից երեքը տեղի են ունեցել անձնական և կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերի հետևանքով, իսկ մեկ դեպքը կատարվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի կողմից։

Հանցանք կատարած անձանց սեռատարիքային կազմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից մեկը եղել է երիտասարդ տարիքի (18-29 տարեկան), երկուսը միջին տարիքի (30-44 տարեկան) իսկ մեկը տարեց (60 և բարձր տարիքի):

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ նախորդող երկու տարիների համեմատ մերձավոր ազգականների կողմից կատարված սպանությունների թվի նվազում այնուամենայինվ կա:

 2025 թվականիn արձանագրվել է սպանության 50 հաստատված դեպք, որոնցից կրկին 7-ն է կատարվել մերձավոր ազգականների կողմից: 

Արձանագրված այս դեպքերից 4-ը ծնողների սպանության դեպքեր են զավակների կողմից, 1-ը՝ կնոջ կողմից զուգընկերոջը, 1-ը՝ ամուսնու կողմից կնոջը (նախկին կնոջը), իսկ 1-ը՝ ծնողի կողմից զավակին սպանելու դեպքեր են:

Դեպքերից 2-ականը կատարվել են Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, իսկ 1-ական դեպք՝ Արմավիրի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:

ՆԳՆ-ի փոխանցմամբ այս դեպքերից 6-ը կատարվել են անձնական և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունների արդյունքում, իսկ 1-ը՝ վրեժի շարժառիթով:

Ըստ տարիքային բաշխվածության՝ հանցանք կատարած անձանցից 2-ը եղել են երիտասարդ տարիքի (18-29 տարեկան), 1-ը՝ միջին տարիքի (30-44 տարեկան), 3-ը` հասուն տարիքի (45-65 տարեկան), իսկ 1-ը՝ տարեց անձ։

2024 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 45 հաստատված դեպք, որոնցից 7-ն են կատարվել են մերձավոր ազգականների կողմից: Արձանագրված 7 դեպքերից 5-ը զավակի կողմից ծնողին, 1-ը՝ կնոջ կողմից ամուսնուն, իսկ 1-ը ՝ եղբոր կողմից եղբորը սպանելու դեպքեր են:

Նախարարության փոխանցմամբ դեպքերից 3-ը կատարվել են Երևան քաղաքում, իսկ 1-ական դեպք՝ Արմավիրի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերում: Արձանագրված դեպքերից 4-ը կատարվել են անձնական և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունների արդյունքում, 2-ը՝ անմեղսունակ ճանաչված անձանց կողմից, իսկ 1-ը՝ խանդի շարժառիթով:  

Հանցագործությունը կատարողներից 5-ը եղել են միջին տարիքի (30-44 տարեկան), իսկ 2-ը՝ ավելի հասուն տարիքի (45-59 տարեկան) անձինք:

 

24 Նոյեմբեր, 2026 16:30
Վեր