Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վիզաների ազատականացման տեսանկյունից գնահատման երկու փուլ ունենք. առաջինը օրենսդրություն և քաղաքականություն, երկրորդը՝ իմպլեմենտացիա: Որպես Կառավարության հիմնական բանակցող ես այն ակնկալիքն ունեմ, որ հաջորդ տարվա կեսերին մենք պետք է առաջին փուլը ավարտած լինենք»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ մինչև 2027 թվականի կես, այն ինչ ակնկալվում էր գործողությունների ծրագրերից օրենսդրությունների, քաղաքականությունների, ռազմավարական ծրագրերի մասով պետք է ամբողջովին ընդունված լինել, ինչը եվրոպացի գործընկերների գնահատմամբ կնշանակի, որ 50 տոկոսով կատարողական:
Առաջնակարգ ուղղությունը ըստ նախարարի այս համատեքստում նաև սահմանների համալիր կառավարման թեման է:
«Ինչ վերաբերվում ռուսական զորքերի դուրսբերմանը սահմաններից, ապա գիտենք, որ դա ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է, որը մինչ այս պահը սահմանային բոլոր անցման կետերում տեղի են ունեցել և մենք հետևողականորեն գնալու ենք առաջ: Կառավարության ծրագրում էլ է նշված, որ փուլային սկզբունքով ՀՀ-ն պետք է ունենա իր ներկայություն սահմաններին»,-ասաց նախարարը և հավելեց, որ հստակ ժամկետներ այս մասով չի կարող նշել:

