Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության դեմ դիրքորոշմանը՝ կապված Սահմանադրության փոփոխության հետ:
«Նոր Սահմանադրության տեքստի վերաբերյալ ընդդիմության արձագանքներից կարելի է եզրակացնել, որ նրանք դեմ են այս Սահմանադրությանը, քանի որ դրանում չի հիշատակվում Հայաստանի և Ղարաբաղի միավորման վերաբերյալ:
Ընդդիմադիր գործընկերները պետք է բացատրեն, թե ինչու են ուզում, որ նման հիշատակում լինի, նաև պետք է բացատրեն, թե ինչպես են պատրաստվում խաղաղություն կառուցել Ադրբեջանի հետ, եթե Ղարաբաղը չեն ճանաչում Ադրբեջանի կազմում: Նաև պետք է բացատրեն՝ իրենց ղեկավարը ինչու չի ծառայել ՀՀ զինված ուժերում և ինչպես է պատրաստվում լրացնել այս բացը»,- ասել է նա:

