Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան այրելու միջոցով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, որից հետո նրան քարշ տալով տեղափոխել է խոտածածկ հատված, վերցրել 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և իր մոտ գտնվող լուցկիով այրել նրան։
«Հրկիզման հետևանքով առողջությանը պատճառված ծանր վնասվածքներից տուժողը մահացել է։
Բացի այդ, պարզվել է, որ 2025 թվականի փետրվարին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը սպիրտի տարայով, ինչպես նաև ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխի հատվածին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ սպառնացել սպիրտը լցնել նրա վրա և այրել։
Կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը)։
Նա կալանավորվել է։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,– ասվում է հաղորդագրությունում։

