Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ Zarkerak - Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ
Zarkerak Zarkerak - Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ
Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ

Հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորություններ. քննարկում Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տնօրենի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մասնակցությամբ առցանց հանդիպում է անցկացվել Օմանի Սուլթանության «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի, Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի և պտուղ-բանջարեղեն արտադրող հայ տնտեսավարողների և թռչնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի Սուլթանության «LuLu» հիպերմարկետների ցանցի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր։

Մանրամասն անդրադարձ է կատարվել թարմ պտղի, սննդամթերքի և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ առկա պահանջարկին՝ քննարկելով ապրանքատեսակները, պահանջվող սորտերը, ամսական անհրաժեշտ քանակներն ու մատակարարման ծավալները, ինչպես նաև առանձին ապրանքատեսակների սեզոնային հասանելիությունն ու մատակարարման հնարավոր ժամկետները։

Անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի արտահանման և մատակարարման կազմակերպման մանրամասներին, այդ թվում՝ փաթեթավորման չափորոշիչներին, փոխադրման հնարավոր եղանակներին, ինչպես նաև անհրաժեշտ անասնաբուժասանիտարական և ֆիտոսանիտարական պահանջների ապահովմանն առնչվող հարցերին։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով հայկական արտադրանքի ներկայացվածությանը «LuLu» հիպերմարկետների ցանցում։

24 Նոյեմբեր, 2026 11:29
Վեր