Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին․ նա տեղափոխվել է ՔԿՀ Zarkerak - Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին․ նա տեղափոխվել է ՔԿՀ
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին․ նա տեղափոխվել է ՔԿՀ
Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին․ նա տեղափոխվել է ՔԿՀ

Քրեական ոստիկանները հայտնաբերեցին դատարանի դահլիճից փախած հետախուզվողին․ նա տեղափոխվել է ՔԿՀ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դատարանի դահլիճից փախուստի դիմած և հետախուզման մեջ գտնվող 34-ամյա տղամարդը հայտնաբերվել է։ Նրան նոյեմբերի 24-ի առավոտյան հայտնաբերել են Ջրվեժում՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի արդյունքում։

Ոստիկանության հաղորդմամբ՝ ամիսներ շարունակ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Նոր Նորքի բաժին։

Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդը մեղադրվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նրա նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց ընտրվել էր բացակայելու արգելքը։

Սակայն օգոստոսի 3-ին դատարանը որոշում էր կայացրել փոխել խափանման միջոցը՝ կիրառելով կալանք, և տղամարդու նկատմամբ նշանակել էր 4 տարի 6 ամիս 28 օր ազատազրկում։ Դատարանի դահլիճից նա դիմել էր փախուստի։

Հայտնաբերվելուց հետո տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

24 Նոյեմբեր, 2026 16:31
Վեր