TRIPP-ը ՀՀ-ին և Ռումինիային հնարավորություն կտա ոչ միայն լինել վերջնական մատակարարման կետ, այլև տարանցիկ ծառայություններ մատուցել միմյանց. Փաշինյան Zarkerak - TRIPP-ը ՀՀ-ին և Ռումինիային հնարավորություն կտա ոչ միայն լինել վերջնական մատակարարման կետ, այլև տարանցիկ ծառայություններ մատուցել միմյանց. Փաշինյան
Zarkerak Zarkerak - TRIPP-ը ՀՀ-ին և Ռումինիային հնարավորություն կտա ոչ միայն լինել վերջնական մատակարարման կետ, այլև տարանցիկ ծառայություններ մատուցել միմյանց. Փաշինյան
TRIPP-ը ՀՀ-ին և Ռումինիային հնարավորություն կտա ոչ միայն լինել վերջնական մատակարարման կետ, այլև տարանցիկ ծառայություններ մատուցել միմյանց. Փաշինյան

TRIPP-ը ՀՀ-ին և Ռումինիային հնարավորություն կտա ոչ միայն լինել վերջնական մատակարարման կետ, այլև տարանցիկ ծառայություններ մատուցել միմյանց. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քննարկվել են երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շրջանակում։ Այդ մասին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարոն նախագահին տեղյակ պահեցի, որ երեկ TRIPP նախագծի գործարկումն ենք սկսել, և այդ նախագծի գործարկման արդյունքում նոր հնարավորություններ են բացվելու երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որտեղ մեր երկրները կարող են ոչ միայն լինել վերջնական մատակարարման կետ, այլև տարանցիկ ծառայություններ մատուցել միմյանց։

Ընդ որում՝ մենք արձանագրում ենք, որ այսօր էլ այդ հնարավորությունները կան, մասնավորապես՝ ես ընդգծեցի, որ մայիսին նաև Թուրքիայի տարածքով Հայաստանից ավտոմեքենաները հնարավորություն ունեն արտահանումներ և ներկրումներ իրականացնել Ռումինիա։ Այսօր արդեն երկաթուղային հնարավորություններ նույնպես կան, և ակնհայտորեն Հայաստան-Թուրքիա սահմանի երկաթուղու բացման ժամանակ այդ հնարավորություններն ավելի կընդլայնվեն։

Պակաս կարևոր չէ, որ Wizz Air ավիաընկերությունը Բուխարեստից Երևան չվերթներ է իրականացնում։ Սա տնտեսական կապերի զարգացման առումով շատ կարևոր է, որովհետև երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեն շփվելու, և ճամփորդությունը Հայաստանից Ռումինիա և հակառակ ուղղությամբ շատ երկար չի տևի»,– ասաց նա։

24 Նոյեմբեր, 2026 15:40
Վեր