Ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել Zarkerak - Ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել
Ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել

Ոստիկաններն ապօրինի պահվող ատրճանակ և հրացան են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Մարաշի բաժին են տեղափոխվել 7 անձ։

40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ՝ գաղտնի փականով դանակ։

Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Ավշար գյուղի 70-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 70-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մեկփողանի որսորդական հրացան։

Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։

24 Նոյեմբեր, 2026 14:01
Վեր