Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ատամնաբույժը «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից ծառայություն մատուցելու՝ ատամները բուժելու դիմաց պահանջել է ատամնաբուժական լուսապոլիմերիզացնող սարք, որն էլ հետագայում ձեռք է բերվել դատապարտյալի հարազատի միջոցով և հանձնուքի տեսքով ուղարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ ատամնաբույժին փոխանցելու նպատակով։
Հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազին։


