Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան Zarkerak - Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան
Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան

Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանադրության թեմայով կան քննարկումներ, մասնավորապես այն, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստը պե՞տք է հղում պարունակի ՀՀ Անկախության հռչակագրին: Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը պե՛տք է հղում պարունակի Անկախության հռչակագրին: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ հիմնավորում ունի դա:

«Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ: Եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է արդեն՝ խաղաղությունը հնարավոր չէ: Եթե հղում ենք անում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք որդեգրում ենք «Արևմտյան Հայաստանի» խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք «ծովից ծով Հայաստանի» խոսույթը:

Նրբությունը ո՞րն է, որ եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի դադարեցումը, «Արևելյան Թուրքիայի» խոսույթի դադարեցումը և այլն, և այսպես շարունակ: Սա շատ կարևոր նրբություն է»,-ասաց նա:

21 Ապրիլ, 2026 11:29
Վեր