Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան Zarkerak - Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան
Zarkerak Zarkerak - Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան
Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան

Իրանի նախագահին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը. Պապիկյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 

 

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։

 

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

 

 

Քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

 

Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը։

24 Փետրվար, 2026 20:31
Վեր