Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը Zarkerak - Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Zarkerak Zarkerak - Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 30.09.2028թ.:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում  և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

1-ին վճարում – 30.03.2026 թ.

2-րդ վճարում – 30.09.2026 թ.

3-րդ վճարում – 30.03.2027 թ.

4-րդ վճարում – 30.09.2027 թ.

5-րդ վճարում – 30.03.2028 թ.

6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 30.09.2028 թ.

 

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

 

09 Փետրվար, 2026 11:47
Վեր