Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրով ունենք 2384 հաստատված դիմում. Արսեն Թորոսյան Zarkerak - Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրով ունենք 2384 հաստատված դիմում. Արսեն Թորոսյան
Zarkerak Zarkerak - Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրով ունենք 2384 հաստատված դիմում. Արսեն Թորոսյան
Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրով ունենք 2384 հաստատված դիմում. Արսեն Թորոսյան

Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրով ունենք 2384 հաստատված դիմում. Արսեն Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանով ապահովման ծրագրով մենք արդեն ունենք 2384 հաստատված դիմում:  Այդ մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Այդքան ընտանիք, այդքան տուն և համայնքներ ունենք, նաև չեմպիոն համայնքներ ունենք, որտեղ կառուցվել է համարյա մինչև 300 տուն. դա մի մեծ գյուղ է: Մենք կարող ենք ասել, որ սա շատ հաջողված ծրագիր է»,- նշեց Արսեն Թորոսյանը: 

«Ի՞նչ ենք ուզում անել, որը քննարկման փուլում է, բայց հույս ունեմ՝ 1-2 շաբաթում կվերջնականացնենք: 3 բան ենք ուզում անել. երեք խմբի համար ուզում ենք վերաբացել այս ծրագիրը. առաջինը այն քաղաքացիներն են, որոնք արդեն ունեն հողամաս կամ շինթույլտվություն 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ: Իրենք ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել ծրագրից: Մեր գնահատականներով՝ դա մոտ 500 քաղաքացի է, շահառու:

Երկրորդ՝ համաչափ զարգացում ապահովելու համար մենք, այնուամենայնիվ, նոր շահառուների համար մտածում ենք այն վերաբացել միայն այն համայնքներում, որտեղ ավելի քիչ տներ են կառուցվել: Մոտ 500 քվոտայի մասին է խոսքը:

Երրորդ՝ մի կարևոր ուղղություն էլ նոր դպրոցներն են: Ունենք կառուցվող հարյուրավոր դպրոցներ նաև այնպիսի համայնքներում, որտեղ այդ պահին այդքան երեխա չկա, որ սովորի սահմանված չափի տեղերում: Մի քանի տարբերակ ենք քննարկում, որ ծրագիրը բացենք, վերաբացենք ոչ միայն սահմանամերձ գյուղերում: Մի օրինակ կա՝ դա Վայքի Գոմք բնակավայրն է, որտեղ էլ կա մեծ դպրոց, և գյուղի համար բացվել է ծրագիրը և՛ աշակերտների առումով, և՛ ուսուցիչների»,- ասաց նախարարը:

04 Փետրվար, 2026 13:46
Վեր