Ինչու թոշակառուները կոմունալ վճարներից հետվճար չեն ստանում. նախարարի պարզաբանումը Zarkerak - Ինչու թոշակառուները կոմունալ վճարներից հետվճար չեն ստանում. նախարարի պարզաբանումը
Zarkerak Zarkerak - Ինչու թոշակառուները կոմունալ վճարներից հետվճար չեն ստանում. նախարարի պարզաբանումը
Ինչու թոշակառուները կոմունալ վճարներից հետվճար չեն ստանում. նախարարի պարզաբանումը

Ինչու թոշակառուները կոմունալ վճարներից հետվճար չեն ստանում. նախարարի պարզաբանումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

660 հազար քաղաքացիներից 380 հազարն օգտվում է հետվճարի համակարգից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«2025 թվականին այն 12 տոկոս էր՝ մինչև 6000 դրամ, հունվարի 1-ից այն դարձել է 20 տոկոս՝ 10 հազար դրամ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում քաղաքացիներին վերադարձվել է 31 մլրդ դրամ»,-ասաց Թորոսյանը։

Հարցին, թե ինչու կոմունալ վճարները ներառված չեն թոշակառուների ծախսերի մեջ, որից վերջիններս հետվճար են ստանում, Թորոսյանն արձագանքեց.«Հետվճարի նպատակներից մեկն էլ տնտեսության՝ ստվերից դուրս գալն է եղել, որով պետք է հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք բարձրացնել կենսաթոշակները և մնացած բոլոր ծախսերը։ Կոմունալներն ի սկզբանե եղել են ծրագրում, հետո են հանվել, որովհետև կոմունալ վճարումները երբեք չեն եղել ստվերում, դրանք խիստ հաշվառված են եղել և հարկային մուտքեր գեներացնելու խնդիր չենք կարող լուծել»։

09 Հունվար, 2026 12:53
Վեր