Գյումրին շարունակում է հետընթացը, վերածվում կրպակների քաղաքի․ կառավարման ճգնաժամը հատել է բոլոր սահմանները Zarkerak - Գյումրին շարունակում է հետընթացը, վերածվում կրպակների քաղաքի․ կառավարման ճգնաժամը հատել է բոլոր սահմանները
Zarkerak Zarkerak - Գյումրին շարունակում է հետընթացը, վերածվում կրպակների քաղաքի․ կառավարման ճգնաժամը հատել է բոլոր սահմանները
Գյումրին շարունակում է հետընթացը, վերածվում կրպակների քաղաքի․ կառավարման ճգնաժամը հատել է բոլոր սահմանները

Գյումրին շարունակում է հետընթացը, վերածվում կրպակների քաղաքի․ կառավարման ճգնաժամը հատել է բոլոր սահմանները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրին հետևողականորեն շարունակում է հետընթացն ու աստիճանաբար վերածվում կրպակների քաղաքի։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Վերջին ՏԻՄ ընտրություններից հետո դրանց թիվը նկատելիորեն աճել է կենտրոնական, մարդաշատ վայրերում հատկապես։

Հաշվի առնելով ներկայիս ղեկավարության տեսանելի անգործությունն ու քաղաքի համար ինչքան հնարավոր է ոչինչ չանելու անփոփոխ քաղաքականությունը, ողջամիտ կասկածներ ունենք, որ հենց համայնքապետարանի քթի տակ առևտրի տաղավարներն ու խայտաբղետ գունավորումներով կրպակների հայտնվելը հովանավորվում կամ քաջալերվում է նրանց կողմից, կամ նրանց անտարբերության արդյունքում։

Երկու դեպքում էլ գործընթացը դատապարտելի է։

Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Գյումրիում կառավարման ճգնաժամը հատել է գրեթե բոլոր սահմանները, քաղաքն ինքնակառավարվում է ընդամենը, ինչն իր հետ աստիճանաբար բերում է լուրջ հիմնախնդիրներ և անպատժելիության արատավոր բարքերի վերադարձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

27 Օգոստոս, 2026 21:59
Վեր