Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա Zarkerak - Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա
Zarkerak Zarkerak - Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա
Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա

Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ Հանրապետությունում ծավալվող իրադարձությունների նկատմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով վերջին շրջանի ձերբակալությունների մասին հարցին:

«Մոսկվան ակնկալում է, որ քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչները և ակտիվիստները, որոնք ջանքեր են գործադրում մեր երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ, կարողանան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին»,- ասել է Մարիա Զախարովան։

Նա հավելել է՝ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, սակայն կարծում է, որ վերջին զարգացումները ծավալվում են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանին վերաբերող կարգախոսների ներքո։

Զախարովան նշել է, թե նման մոտեցումը հակասում է պաշտոնական Երևանի հավաստիացումներին, որ իշխանությունները չեն ցանկանում վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԱԳՆ խոսնակը նաև կրկնել է, որ Հայաստանը չի կարող միանալ ԵՄ-ին և միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ:

«Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները»,- հավելել է Զախարովան։ Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը, իբր, ցանկանում է խաթարել ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, տնտեսական և համագործակցային կապերը:

«Եթե այդպես չլիներ, կարելի էր դիտարկել որոշ հնարավորություններ, սակայն դրանք չկան»,- եզրափակել է Մարիա Զախարովան:

27 Օգոստոս, 2026 16:34
Վեր