Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերջին օրերին սոցիալական ցանցերում քննարկվում է 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս տուգանելու դեպքը։
Այս առիթով Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հրապարակում է արել՝ ընդգծելով․
«Կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։
Երևանի ավագանու սահմանած կարգով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը սոցիալական աջակցության միջոց է և տրամադրվում է կոնկրետ շահառուին նրա տվյալների հիման վրա։ Գործող կարգավորմամբ այդ արտոնությունը չի տարածվում շահառուին ուղեկցողի կամ ընտանիքի անդամի վրա։ Այս դեպքում տուգանքը կիրառվել է այն պատճառով, որ արտոնյալ երթևեկության իրավունքն օգտագործել է ոչ թե շահառուն, այլ նրան ուղեկցողը, ինչը վարչական իրավախախտում է, և այդ հիմքով է կազմվել տուգանքի արձանագրությունը:
Տուգանքը մարված է:
Որպեսզի հետագայում նման իրավիճակներ չառաջանան, քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց օգնականների կամ ուղեկցողների համար հասարակական տրանսպորտից արտոնյալ կամ անվճար օգտվելու հնարավորություն նախատեսող նախագիծը որոշ դեպքերում նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար»։

