Խորհրդարանը կողմ քվերակեց երեք նախարարություններն անվանափոխելու նախագծին Zarkerak - Խորհրդարանը կողմ քվերակեց երեք նախարարություններն անվանափոխելու նախագծին
Zarkerak Zarkerak - Խորհրդարանը կողմ քվերակեց երեք նախարարություններն անվանափոխելու նախագծին
Խորհրդարանը կողմ քվերակեց երեք նախարարություններն անվանափոխելու նախագծին

Խորհրդարանը կողմ քվերակեց երեք նախարարություններն անվանափոխելու նախագծին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանը 63 կողմ և 33 դեմ հարաբերակցությամբ ըդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Ըստ նախագծի փաթեթի առաջարկվում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը անվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը անվնափոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անվնափոխել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց՝ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում, որի նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին: 

27 Օգոստոս, 2026 16:28
Վեր