Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին Zarkerak - Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Zarkerak Zarkerak - Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի Հանրապետության բարեկամ ժողովրդին Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Մեծապես կարևորում ենք ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Հավատացած եմ նաև, որ Եվրոպական միության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ:

Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

27 Օգոստոս, 2026 18:16
Վեր