Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել Zarkerak - Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել
Zarkerak Zarkerak - Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել
Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել

Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահվան առնվազն 35 հազար դեպք է գրանցվել՝ հայտնել է The Guardian-ը: Զոհերի ամենամեծ թիվը Գերմանիայում է. այնտեղ ծայրահեղ շոգ եղանակի հետևանքով զոհվել է մոտ 14 հազար մարդ:

Ֆրանսիայում մահերի թիվը գերազանցել է 7,3 հազարը, իսկ Իսպանիայում անոմալ բարձր ջերմաստիճանի զոհ է դարձել մոտ 5 հազար մարդ։ Իտալիայում զոհերի թիվը 5-8 հազար է։ Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Նիդերլանդներում անոմալ շոգի զոհերի թիվը հասել է գրեթե 5 հազարի:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանից մահացությունն աճել է ավելի քան 30 %-ով, և, հաշվի առնելով կլիմայական փոփոխությունները, այդ թիվը կաճի:

 

Մայիսին Եվրոպայում անոմալ շոգ է գրանցվել, մի շարք երկրներում ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել։ Անտառային հրդեհների մասին տեղեկատվության եվրոպական համակարգի տվյալներով էլ՝ 2026 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Եվրամիության պետություններում այրվել է 626,8 հազար հա տարածք:

27 Օգոստոս, 2026 19:05
Վեր