Պարոն Մանուկյան ձեզանից աջ թեքվեք կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ. Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին Zarkerak - Պարոն Մանուկյան ձեզանից աջ թեքվեք կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ. Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին
Zarkerak Zarkerak - Պարոն Մանուկյան ձեզանից աջ թեքվեք կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ. Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին
Պարոն Մանուկյան ձեզանից աջ թեքվեք կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ. Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Պարոն Մանուկյան ձեզանից աջ թեքվեք կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ. Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պարոն Մանուկյան կոռուպցիան բացահայտելու համար այստեղ գալ հասնել պետք չէ, որ ձեզանից աջ թեքվեք կնայեք ուղիղ կոռուպցիայի աչքերի մեջ: Այսպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ընթացքում:

«Որ գալիս ու էստեղից ասում եք հոկտեմբերի 27, մի հատ հիշեք ձեր առաջնորդին մինչև հոկտեմբերի 27-ը: Հիշեք, թե ինչ էր ասում: Ասում էր. «ես լինելով նախագահ իշխանություն չունեմ, ես անկախ արբիտր եմ: Ամբողջ իշխանությունը վարչապետի ձեռքում է, և խորհրդարանի ձեռքում է»: Հոկտեմբերի 27-ին ինչ եղավ, խորհրդարանի նախագահը սպանվեց, վարչապետը սպանվեց: Եվ, ո~վ զարմանք, էն եղնիկներով սվիտրով Հայաստան եկածը դարձավ միլիոնատեր, իսկ պարոն Մանուկյանն էլ, որ էսօր 200 մլն դոլարի կողքին նստած գա ասի կոռուպցիա եմ բացահայտել»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:

Ալեքսանյանի խոսքերով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին այդ ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը մաքրել էր երկրի ողջ պետական համակարգը բոլոր այն կադրերից որոնց նշանակել էր Վազգեն Սարգսյանը:

«Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո պետք է իր թիմակիցները իշխանություն ունենային, բայց չունեցան, փոխարենը ղարաբաղյան կլանը եկավ ու զավթեց իշխանությունը: Զավթեց, հարստահարեց ու 200 մլն դոլարը ջեբները դրած նստած է, որ հիմա էլ գաք էստող ասեք կոռուպցիա եք բացահայտում»,-ասաց Ալեքսանյանը:

27 Օգոստոս, 2026 16:12
Վեր