Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Zarkerak - Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
Zarkerak Zarkerak - Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 22-ի գիշերը՝ ժամը 3:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 3-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու հարակից տարածքում երեք օտարերկրացի նախ գումար են խնդրել, ապա հափշտակելով իր դրամապանակը՝ դիմել են փախուստի։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաղորդումից մեկ ժամ անց Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդու։ Հետագա միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և վարչություն են տեղափոխվել նաև 35-ամյա և 45-ամյա օտարերկրյա քաղաքացիները։ 

Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

25 Մայիս, 2026 13:04
Վեր