Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում Zarkerak - Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Zarkerak Zarkerak - Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում

Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 24-ին՝ ժամը 03։43-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցում այրվում են մալուխներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝  05։03-ին։ Այրվել է էլեկտրական ենթակայանը (մոտ 40 քմ)՝ գույքով։

24 Մայիս, 2026 18:31
Վեր