Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում Երևանի Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում և համակիրների տներում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ձերբակալվել է հինգ անձ։
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


