Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Zarkerak - Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր
Zarkerak Zarkerak - Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր
Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր

Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում բախվել են «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը և 2 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների ու շտապօգնության բժիշկների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

24 Մայիս, 2026 22:39
Վեր