Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Շիրակի մարզում:
նրանց հետ միասին մարզի բնակավայրերում շրջայց կատարող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է իր հետ զրուցած քաղաքացիների երկխոսությունը:
«Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող.
մի քաղաքացին հարցնում է՝ «մենք ի՞նչ պիտի ընենք, որ դուք զգաք՝ մենք գնահատում ենք»,
մյուս քաղաքացին՝ «մենք պետություն պիտի ունենանք և վերջ, երկրորդ կարծիք չկա»,
մյուսն էլ հավելում է՝ «խաղաղ պետություն»,- գրել է Միրզոյանն ու տեսանյութ հրապարակել:


