2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 հազար հեկտարից ավել անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք. Մաթևոսյան Zarkerak - 2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 հազար հեկտարից ավել անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք. Մաթևոսյան
Zarkerak Zarkerak - 2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 հազար հեկտարից ավել անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք. Մաթևոսյան
2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 հազար հեկտարից ավել անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք. Մաթևոսյան

2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 հազար հեկտարից ավել անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք. Մաթևոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք Նորքի հատվածում կունենանք մոտավորապես 50 հեկտար հողատարածք, հետագայում նպատակային նշանակության փոփոխություն կիրականացնենք, բոլորը կդառնան անտառային նշանակության հողատարածքներ»,- Կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ դա շատ լավ լուր է. «Նորքում 50 հեկտարանոց հատված ունենք, որը կարող ենք անտառ դարձնել, այսինքն՝ 50 գումարած 250, դա նշանակում է, որ Երևաննում ֆունդամենտալ խնդիր կարող ենք լուծել, պետք է կենտրոնանալ այս գործի վրա, հնարավորինս արագ դա իրականացնել: Մենք պետք է ոռոգման ջրի հարցը լուծենք»:

Մաթևոսյանը նշեց, որ վերջին շրջանում հետևողականորեն վերականգնվում է հանրային և պետական շահը. «2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 հազար հեկտարից ավել անտառային կամ բնապահպանական նշանակության հողատարածք, որից միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է միացվել 5330 հեկտար տարածք, իսկ վարձակալության պայմանագրի խզման գործընթացով «Սևան» ազգային պարկին է վերադարձվել 79 հեկտար տարածք: Տվյալ աշխատանքները մեզ համար համարվում են առաջնային և այս պահին էլ մեծ տեմպերով շարունակվում են»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Կան հսկայական տարածքներ, որոնք դե յուրե վարձակալված են երկարաժամկետ և անվճար, 13 հազար հեկտար տարածքներ, որոնք նախկինում վարձակալության հանձնված են եղել, հիմա վերադարձված են պետությանը, հանրությանը, պետք է կարողանանք պատշաճ բնապահպանական ծրագրեր իրականացնել»:

19 Մարտ, 2026 11:37
Վեր