Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Zarkerak - Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Zarkerak Zarkerak - Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Մարտի 15-ի ցերեկը, 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։

Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

 

15 Մարտ, 2026 14:22
Վեր