«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել․ նախարար Zarkerak - «Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել․ նախարար
Zarkerak Zarkerak - «Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել․ նախարար
«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել․ նախարար

«Starlink»-ը Հայաստանին ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել․ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Starlink»-ն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։ Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Գաղտնիք չէ, որ ՀՀ–ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»:

Նախարարը հավելեց, որ «Starlink»-ի տերմինալների նվիրատվությունը կատարվել է Հայաստանի մի շարք, հատկապես՝ բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար, ինչպես նաև ընկերությունն իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների գումարի վճարները։

Նվիրատվությունից բացի, նախարարի խոսքով, 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։

16 Փետրվար, 2026 20:59
Վեր