Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն Zarkerak - Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն
Zarkerak Zarkerak - Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական  փաթեթով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական կազմակերպություններին: Գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետության կողմից: Օրինակ՝ մենք արդեն ունենք «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր  վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում: Մենք օրենքով չենք կարող դա անել և պետք է խնդրենք թույլ տալ, որպեսզի այդ հնարավորությունն ընձեռվի: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

 

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 

Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ:

 

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը: «Մենք արդեն պետական բյուջեի միջոցներով նման կենտրոն կառուցում ենք: Հուսով ենք այն, որպես օրինակ, կծառայի ապագայում ոչ միայն պետական բյուջեի հաշվին նմանատիպ կենտրոններ ունենալու համար: Քննարկվելու է նաև այս կենտրոնի շահագործման հնարավորությունը փոխանցել ոչ պետական կազմակերպություններին: Անհրաժեշտություն ունենք լիազորող նորմի, որպեսզի ամրագրենք կարգավորումներն «անկախ կյանքի կենտրոնի» գործունեության վերաբերյալ»,- նշել է Արսեն Թորոսյանը:

 

Օրենսդրական նախաձեռնությամբ «անձնական օգնականի» ծառայությունների մատուցման գործընթացում առաջարկվում է պայմանագիրը դարձնել եռակողմ:

 

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա, ըստ հիմնական զեկուցողի, նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի:

 

Արսեն Թորոսյանն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով, մասնավորապես, «անկախ կյանքի կենտրոնի» մոդելին, գործունեությանը, միջազգային փորձին:

 

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 

09 Փետրվար, 2026 14:50
Վեր