Ոսկու գինը մեկ տարում աճել է շուրջ 60%-ով. ինչու է շուկան աննախադեպ աճում, և ինչու են ցայտնոտի մեջ ներդրողները. տնտեսագետի մեկնաբանությունը Zarkerak - Ոսկու գինը մեկ տարում աճել է շուրջ 60%-ով. ինչու է շուկան աննախադեպ աճում, և ինչու են ցայտնոտի մեջ ներդրողները. տնտեսագետի մեկնաբանությունը
Zarkerak Zarkerak - Ոսկու գինը մեկ տարում աճել է շուրջ 60%-ով. ինչու է շուկան աննախադեպ աճում, և ինչու են ցայտնոտի մեջ ներդրողները. տնտեսագետի մեկնաբանությունը
Ոսկու գինը մեկ տարում աճել է շուրջ 60%-ով. ինչու է շուկան աննախադեպ աճում, և ինչու են ցայտնոտի մեջ ներդրողները. տնտեսագետի մեկնաբանությունը

Ոսկու գինը մեկ տարում աճել է շուրջ 60%-ով. ինչու է շուկան աննախադեպ աճում, և ինչու են ցայտնոտի մեջ ներդրողները. տնտեսագետի մեկնաբանությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոսկյա զարդի մեկ գրամը հիմա վաճառվում է 30 հազար դրամ՝ կախված գործից գինը կարող է տատանվել, անցած տարի այս ժամանակ վաճառում էինք 25.500-26.000 դրամ: Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ոսկու վաճառքով զբաղվող զրուցակիցը:

Վերջին օրերին ոսկին նոր և թարմ ռեկորդ է սահմանում, ազդարարում են միջազգային պարբերականները:

«Ոսկու մեկ ունցիան (հավասար է 31.1035 գրամ) միջազգային շուկաներում 4200 դոլարից բարձր է,  եթե  դիտարկում ենք  մեկ տարվա կտրվածքով աճել է մոտ 57 տոկոսով,  իսկ հինգ տարվա ընթացքում  մոտ 120 տոկոսով: Այս պարագայում կարող ենք ասել, որ աճն  աննախադեպ է», - այս մասին ասաց «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը:

Թեև ոսկու գները վերջին տարիներին պատմական մաքսիմումի վրա են և  մեծ արագությամբ աճում են, բայց հավանական է, որ ոսկին դեռ նոր գնային ռեկորդներ կսահմանի.«Հաջորդ տարվա համար միջազգային  կանխատեսումներով ոսկու մեկ ունցիան կհասնի 4900-5000 դոլարի: Կանխատեսման  հիմքում ընկած է ինֆիլիացիոն սպասումների շարունակականությունը,  նաև ԱՄՆ-ի քաղաքականության տնտեսական հետևանքները»:

Իսկ ինչով է պայմանավորած ներկա իրավիճակը, մասնագետը բացատրեց այսպես.«Շուկայում ոսկու գների ձևավորման մինչև այս նախադեպը չունեցող անորոշություններ են, ինչը կապված է միջազգային շուկաներում իրավիճակի հետ: Վերջին տարիներին աշխարհաքաղաքական իրավիճակը ինֆիլիացիոն որոշակի ճնշումներ է առաջացնում, նաև  ԱՄՆ-ի արտաքին տնտեսական քաղաքականության  կողմից՝ պայմանավորված տարիֆներով,  վերջին մի քանի օրերին էլ  Չինաստանի հետ այդ առումով լարված իրավիճակ է: Այս ֆոնին արվող քաղաքական հայտարարությունները  շուկայում անորոշությունը մեծացնում են և սպասումներ կան, որ ինֆիլիացիան մեծանալու է,  ներդրողներն այս պարագայում նախընտրում են ձեռք բերել ոսկի՝ ռիսկերը կառավարելու համար  և պահանջարկի ֆոնին գինն աճում է»,- ասաց մասնագետն ու նշեց, որ ՀՀ-ում այս ամենին գումարվում է նաև դոլար-դրամ փոխարժեքի գործոնը:  

«Պատմականորեն ոսկու բացառիկ գինը 1960-ականներից է սկսում և այս շրջանից ոսկին դառնում է որպես ինֆիլիացիայի կամ անորոշությունների ժամանակ ներդրողների համար այսպես ասած պատսպարվելու վայր և ներդրողներն իրենց պորտֆելների մեջ ոսկի են ներառում հիմնականում այն նպատակով, որպեսզի դիվերսիֆիկացնեն եղած ռիսկերը կամ փորձեն իրենց ապահովագրել ինֆիլիացիոն տատանումներից»: 

Արդյոք հայաստանյան շուկան անմիջականորեն զգում է ոսկու գնի բարձրացումը, ըստ նրա թեև հստակ հետազոտություններ չկան, բայց երկու սցենար կարելի է նախանշել.«Ոսկու որպես զարդի գնումը այս պարագայում հնարավոր է սահմանափակվելու է, քանի որ գների աճի որոշակի միտումների պարագայում  դրա գնումն  արդեն դառնում է անհամատեղի մեր ունեցած եկամուտների և ծախսերի հետ: Սակայն հնարավոր է որոշակի պահանջարկ էլ ձևավորվի, եթե մարդիկ մտածեն, որ էլ ավելի են գները բարձրանալու, որոշեն իրենց գումարն ուղղել դեպի ոսկին»:

Մասնագետը նաև նշեց, որ ՀՀ ԿԲ-ն ոսկու շատ փոքր ռեզերվ ունի, եթե անգամ, ունենար մեծ ռեզերվ, դրանով օրինակ չէր կարող համալրել ՀՀ-ում ոսկու պահանջարկը, եթե ոսկու արտադրությամբ կամ վաճառքով զբաղվողները գներով պայմանավորված չկարողանան արտերկրից  ձեռք բերել.«Այդ պաշարները նաև  չեն օգտագործվելու արտաքին շուկաներում ոսկու գների բարձրացման հետևանքները զպելու համար, դա ուղղակի  ԿԲ-ի  կողմից իր պորտֆելի ռեզերվների դիվերսիֆիացայի միջոց է»:  

Ըստ  Էդգար Աղաբեկյանի, այս պարագայում կարող են օրինակ շահող դուրս գալիս ոսկի արտահանողները, եթե օրինակ Ամուլսարը գործարկված լիներ,  դա կունենար տնտեսական որոշակի  էֆեկտ. արտահանվող մետաղի  գնի բարձրացման և շահույթի ավելացման ֆոնին կավելանային պետությանը վճարվող հարկերը:

 

Մարիամ Մկրտչյան

 

15 Հոկտեմբեր, 2025 12:37
Վեր