Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես ասել եմ, Քյարքի, ես չեմ խոսել վերադարձի մասին՝ արձանագրելով, որ կա այդպիսի տարածք: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով ԱԺ-ում հնչեցրած ելույթի հատվածը:
«Ես ասել եմ, որ միջազգայնորեն ճանաչված է ՀՀ 29.743 կիլոմետ քառակուսին: Այս թվաբանության մեջ չեն մտնում երեք անկլավային տարածքները: Մեր էքսկլավային Արծվաշենը մտնում է: Հիմա, եթե մենք սրա հետ չենք առերսվում նշանակում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 կիլոմետր քառակուսին չէ, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է: Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին»,-ասավ վարչապետը:
Ըստ Փաշինյանի նա չնայած արժանանալով դավաճանության և հողերը հանձնելու մեղադրանքներին նման հայտարարություն կատարել է հնարավոր վտանգը չեզոքացնելու համար:
«Կան ներքին ու արտաքին ուժեր, որովհետև նայում են, թե ոնց փլուզեն այս հաստատված խաղաղությունը: Ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որոնք փորձ է արվել ու արվում է փլուզել խաղաղությունը՝ էսկալացիա մտցնելու համար: Ես այս թեմայի նեռվը ահնում եմ, որպեսզի հնարավոր չլինի էսկալացիա կառուցել: Ավելին ասեմ, մենք Ադրբեջանի հետ այս թեմայով քննարկում չունենք, բայց մենք ունենք ընդհանուր սահմանազատման խնդիր, որովհետև, եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջ է գալիս սկզբունք ով ինչ գրավել է դա էլ իրենն է, ուրեմն գրավել գրավել ենք: Հետո սա կոնֆլիկտային սկզբունք է»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, որ սահմանազատման հետ կապված կան իրադրություններ, որ հայկական կողմը կարող է զրկվել ճանապարհներից: Ըստ վարչապետի այս նույն խնդիրը առկա է նաև Ադրբեջանում:
«Զուտ բնակավայրերի հետ կապված մեր իրադրությունը, այդ թվում վերջին տարիներին կայացված որոշումների և ենթակառուցվածքային ծրագրերի մասով շատ ավելի լավ է քան Ադրբեջանինը»,-ասաց վարչապետը:


