ԹՐԻՓՓ-ով մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյան Zarkerak - ԹՐԻՓՓ-ով մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - ԹՐԻՓՓ-ով մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյան
ԹՐԻՓՓ-ով մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյան

ԹՐԻՓՓ-ով մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԹՐԻՓՓ-ով մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ԹՐԻՓՓ-ի վրա հայկական ինքնիշխանությունը սահմանափակ է լինելու:

«Նախ՝ եթե դուք ուշադիր կարդաք՝ ի՞նչ է գրված, ԹՐԻՓՓ-ի իրագործումն ընդհանուր տարածաշրջանային ապաշրջափակման բաղադրիչ է: ԹՐԻՓՓ-ը դրա մաս է, և պայմանավորվածությունը հետևյալն է. բացվում է և՛ ԹՐԻՓՓ-ը, և՛ մնացածը, օրինակ՝ Երասխ-Սադարակ երկաթգիծը: Դա նշանակում է, որ ինչպես մեր տարածքն է բացվում Ադրբեջանի համար երկաթգծով, այնպես էլ իրենցը՝ մեզ համար»,-ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքերով Հայաստանը հիմա Ադրբեջանի տարածքով երրորդ երկրների հետ երկաթուղային կապ ունի:

«Ուզում եմ մեկ այլ բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել. որ մենք հիմա Թուրքիայի տարածքով էլ Թուրքիայի և երրորդ երկրների հետ երկաթուղային կապ ունենք»,- ասաց ԱԺ նախագահը:

 

27 Օգոստոս, 2026 13:09
Վեր