Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցների և այն մարդկանց համար, որ ուղղակի ուզում են ներդրում անել: Աայս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում անշարժ գույքի գների աճման հարցին:
Ըստ վարչապետի կան մարդիք ովքեր կարծում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, որովհետև այն ձեռք են բերելուց հետո հանձնում են վարրձակալության: Բացի այս նման գույքը, ըստ վարչապետի, ունի բարձր լիկվիդայնություն, քանի որ ըստ անհրաժեշտության դա կարող է ավելի հեշտ վաճառվել:
«Իհարկե անշարժ գույքի գները շարունակաբար աճում են, այդ թեմանոերով էլ ես քաղաքացիներից նամակներ ստանում եմ, նրանցից ովքեր բնակարաններ են վարձում, բայց մյուս կողմից նրանք ովքեր ունեն սեփական անշարժ գույք այս անշարժ գույքի գների աճը նրանց համար լավ նորություն է, որովհետև ինչպես առիթ ունեցել եմ ասելու և քննադատության արժանանալ, իրենց տանը նստած ուղղակի հարստանում են, որովհետև իրենց տան գները աճում են»,-ասաց վարչապետը:


