Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք բոլոր շերտերում, այդ թվում և կրթական մակարդակում, պետք է անդրադառնանք հարցին, թե ինչ է պետությունը: Այս մասին Կառավարության նիստի ըթնացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա կարևոր հարց է, որովհետև մեր խնդիրների մեծ մասը բխում է այնտեղից, որ մնք ինքնահայտարարվել ենք որպես պետություն, բայց ինքներս մեզ չենք պահել և չենք պահում որպես պետություն: Որվհետև պետության պահվածքը ամբողջովին ուրիշ բան է: Այսինքն դա որոշակի վարքաձև է, վարքուկանոն է, որը մենք չգիտենք: Մենք պետք է խոստովանենք դա: Պետք է դա գիտական հետազոտության թեմա լինի»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի գնահատմամբ տեղին է նաև ՀՀ անկախության 35 ամյակի կապակցությամբ Կառավարության միջոցառումների ծրագրերի մեջ ներառել պետություն երևույթի հետազոտության ֆինանսավորումը:
«Պետության ընկալումը պետք է ներկա լինի Հայաստանում: Փողոցում այս մթնոլորտը պետք է ներկա լինի, որ դու զգաս և քո մոտ հարցեր չառաջանան: Այսինքն օդում պետք է կախված լինի այդ պատասխանը, ոչ թե հարցը, այլ հենց պատասխանը, որպեսզի ցանկացած կողմ նայելով զգաս թե ինչ է պետությունը»,-ասաց վարչապետը:


