Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային վերջին օրը՝ օգոստոսի 27-ին, Հայաստանը երեք մասնակից ունի։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից:
Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգան 95 կգ քաշային Ալեն Զուրաբյանն ու Ալեն Խաչատրյանը, իսկ 16:00-ին՝ ծանրքաշային Էրիկ Սիմոնյանը:
Առաջնության ընթացքին հնարավոր է հետևել այստեղ:


