Քոչարյանա-սերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է և դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում. Փաշինյան Zarkerak - Քոչարյանա-սերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է և դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Քոչարյանա-սերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է և դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում. Փաշինյան
Քոչարյանա-սերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է և դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում. Փաշինյան

Քոչարյանա-սերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է և դեռևս ունի ՀՀ դատաիրավական համակարգում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քոչարյանա-սերժական մաֆիան իր շոշափուկները ունեցել է և դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որպես ՀՀ քաղաքացի հարցեր ունեմ, այս փաստերի հետ 8 տարի Հայաստանի իրավապահ մարմինները ինչպես են առնչվել: Օրինակ քննիչները, օպերատիվ աշխատողները, դատավորները այս փաստերի մասին իմացել են չէ՞: Ինչպես են աշխատել իրենք: Օրինակ իմացել են, որ «Տոյոտա Երևան» ընկերությունում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 30 տոկոս բաժնեմաս ունի, հողի հետ կապված խնդիր ունի: Իմացել են, որ «Օրանժ»-ը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է: Իմացել են, որ Պարոնյան 8 հասցեի շենքը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է: Իմացել են, որ «Փլեյ Սիթին» Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է, և էլի բազմաթիվ բաներ:

Հետո եթե չեն իմացել անըդհատ բարձրաձայվել է մամուլում և այլ տեղերով: ՀՀ դատախազներ քննիչներ, օպերատիվ աշխատողներ ինչ գործունեություն են ձեռնարկել, որովհետև հանցանքի ցանկացած առերևույթ դեպքի պետք է արձագանքեն: Արձագանքել են որոշ դեպքերում գուցե քրեական գործեր հարուցվել է, բա այդ քրեական գործերը ինչու չեն քննել»:

Ըստ Վարչապետի պետք է պետական և ժողովրդավարության ստանդարտ սահմանել: 

«Նախկին դատախազները, նախկին իրավապահները պետք է պատասխան տան թե ինչ են արել այս գործերի հետ: Անկախ նարնց համար աշխատել են: Կարող է Ծառուկյանից, Քոչարյանից ու Սարգսյանից փողերը առնելիս են եղել մենք էլ տեղյակ չենք եղել: Պետք է գնանք հատ-հատ ունեցվածքները նայենք: Կարող է այսօր էլ կան մարդիկ, որ աշխատում են: Ո՞վ է գիշերվա կեսին զանգում Ռոբերտ Քոչարյանին ասում, որ գալու են ձեր տուն խուզարկության»,-ասաց Փաշինյանը:  

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանին ու որդուն՝ Սեդրակ Քոչարյանին ձերբակալելու պահին երեխաներին հատուկ տանը պահելը ենթադրում է, որ «երեխաների զենքայնացման թեմա» է սկսվել: 

 

27 Օգոստոս, 2026 12:47
Վեր