Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 16-ին՝ ժամը 20։57-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volvo» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։
Փրկարարները «Mercedes-Benz»-ի վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից։ Չորս ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։


