Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին Zarkerak - Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
Zarkerak Zarkerak - Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին
Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին

Իրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախքան հանգստի մեկնելը ծանոթացեք այն երկրի սահմանահատման կարգավորումներին, ուր պատրաստվում եք մեկնել։

 

Մասնավորապես, ճշտե՛ք անձնագրի վավերականության ժամկետին առաջադրվող պահանջը: Այս մասին իրազեկում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

 

«Բազմաթիվ հայտնի զբոսաշրջային ուղղություններով գործում է անձնագրի վավերականության 6-ամսյա կանոնը․ անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշված ճամփորդության վերադարձի ամսաթվից։ Նման պահանջ ունեն, օրինակ՝ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։

 

Այսինքն, եթե, օրինակ, դուք մեկնելու եք հանգստանալու հուլիսի 21-31-ը, ապա ձեր անձնագրի վավերականության ժամկետը պետք է լրանա ավելի ուշ, քան 2027 թ․ հունվարի 28-ը։

 

Կան երկրներ, որոնք պահանջում են անձնագրի ժամկետի եռամսյա վավերականություն՝ հաշված ճամփորդության վերադարձի օրվանից, ինչպես՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։

Այս կարգավորումները ևս կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել, հետևաբար անհրաժեշտ է մշտապես ճշտել թարմացված և գործող կարգավորումը։

 

Հիշեցնում ենք, որ անձնագրի վավերականության հետ կապված խնդիրը օդանավակայանում հայտնաբերելու դեպքում այն տեղում լուծել հնարավոր չէ, քանի որ անձնագրի թողարկման մեկօրյա ծառայությունը մատուցվում է դիմումը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը»,- ասվում է հաղորդագրությունում։

17 Հունիս, 2026 16:47
Վեր