Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեզ համար ընտրություններից հետո շատ կարևոր էր, որ խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք: Ադրբեջանի նախագահի օգնականը և ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել են, հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են. «Այդ ձևաչափով երբեք ՀՀ-ում կամ Ադրբեջանում հանդիպում տեղի չէր ունեցել և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ ՀՀ-ում, ենթադրաբար հաջորդը տեղի կունենա Ադրբեջանում: Սրանով ՀՀ-ն ու Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին: Այսինքն՝ այդքան մարդիկ կա՞ն, որ վերանայում են, որ սա վատ խաղաղություն է, պետք է ուժով խաղաղություն բերել, այդքան մարդ կա՞ ՀՀ-ում, կարծում եմ՝ ոչ: Այդ մարդիկ ասում են՝ ընտրությունները կեղծվել են, ընտրությունները կեղծվել են ու դատա՞րկ են այս տեղերը, այն մարդուն, որ 2013 թվականից մինչև հիմա հացադուլ է անում, ուրիշ երկրի նախագահի մայկան հագցնում են, ասում՝ դու այստեղ հացադուլ արա, մենք գնացինք խաշ ուտելու»:
Փաշինյանն ընդդիմությանը կոչ արեց դուրս գալ հրապարակ. «Ընտրությունները կեղծվել են և Հանրապետության հրապարակները դատա՞րկ են, էդ ո՞ւմ ձայներն են կեղծվել, ձեր հետևորդների ձայները կեղծվե՞լ են դուք տանը վեր ընկած եք, քյաբա՞բ եք ուտում: Ձայները կեղծված են հաջորդ օրն օդանավակայանում եք հայտնվում, ո՞ւմ ձայն է կեղծված, դուրս եկեք հրապարակներ, դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով, այդտեղ ամեն ինչ կավարտվի: Կոչ եմ անում՝ դուրս եկեք հրապարակ, որովհետև դուրս են գալու նրանք, ում ձայնն իրոք կեղծվել է ձեր լրտեսական ցանցերի և ընտրակաշառքների միջոցով, և ես առաջնորդելու եմ այդ մարդկանց, այդ ժամանակ հեղափոխությունը կտեսնեք: Տանը վեր ընկած լիդեր կոչվածներին կոչ եմ անում՝ դուրս եկեք հրապարակ, եկեք ստեղ տեսնենք՝ ով եք դուք, ինչու են ձեր նստատեղերը դատարկ: ՔՊ-ն վերարտադրվել է, իրենք գնացել իրենց տներում վեր են ընկել, բա հայրենիքի ճակատագրի մասոին ով է մտածելու: Որևէ մեկի լեզուն պետք է պտտվի ասի՝ ՔՊ-ն ընտրությունների արդյունք է կեղծել, ղալաթ եք արել»:


