Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ քաղաքացին տեր է կանգնել խաղաղությանը: Եթե մենք հիմա չկառավարենք իրավիճակը և ընկալում ստեղծվի, որ ՀՀ-ում 500 հազար մարդ կա, ով ասում է՝ մենք պետք է «Ղարաբաղի շարժումը» շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակը ՀՀ-ում՝ մանավանդ այն պայմաններում, երբ մենք այսօր ունենք նոր բանակ, կարող է հարց առաջանալ՝ կարող է այդ բանակը հայտնվել այդ մարդկանց ձեռքում: Մենք հո գիտենք, որ չկա այդպիսի մարդ, այլ ընտրակաշառք է բաժանվել՝ արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ «Ղարաբաղի շարժումը» չպետք է շարունակել. «Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում՝ պատերազմի սպառնալիք է: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը սպառնալիք է ստեղծել խաղաղության համար: Մենք պետք է ջանք գործադրենք, որ իրադրությունը չապակայունանա: Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումն այդ պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր: Երկու կողմից էլ այդ զգացողությունը կար, որ դավադրությունը կա այստեղ, պետք է ռեակցիա տալ»:


