Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները Zarkerak - Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Zarkerak Zarkerak - Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի համահիմնադիր Արթուր Շտայնհաուերին և տնօրեն Վլադիմիր Մարտինովիչին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ագրոպարենային արտադրանքի արտահանման ներուժին, ինչպես նաև հայկական արտադրողների և գերմանական առևտրային ցանցերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։

 

Արման Խոջոյանը ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները՝ կարևորելով միջազգային խոշոր առևտրային ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես հայկական արտադրանքի արտաքին շուկաներում ներկայացվածության և արտահանման ծավալների աճի կարևոր նախապայման։

 

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի վերամշակող արդյունաբերության կարողություններին՝ ներկայացնելով ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների արտադրական ներուժը, միջազգային չափանիշներին և որակի ստանդարտներին համապատասխանության մակարդակը, ինչպես նաև արտահանման փորձը։

 

«Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ-ի ղեկավարները ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հետաքրքրություն հայտնել հայկական վերամշակված պտուղբանջարեղենային արտադրանքի, մասնավորապես՝ պտուղբանջարեղենային պահածոների ներմուծման և իրացման հնարավորությունների նկատմամբ։

 

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել հանդիպումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հետ՝ համագործակցության հնարավոր ուղղությունների և գործնական քայլերի հստակեցման նպատակով։

 

17 Հունիս, 2026 14:35
Վեր