Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակման գործընթացի մեկնարկի մասին։ Պետական հանրակրթական դպրոցների տնօրենների գործուղման նպատակով հայտերն ընդունվում են 2026 թվականի հունիսի 17-24-ը ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների հավատագրման առցանց համակարգում։ Դիմել կարող են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձիք։
Գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը իրականացվում է առաջին անգամ․ գործարկվող նոր մեխանիզմը նպատակ ունի լուծում տալ բազմաթիվ դպրոցներում տնօրենների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդրին։
Ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի 05-Ն հրամանով։
Ո՞ր դեպքում է կատարվում տնօրենի գործուղում
Համաձայն կարգի՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր ունեցող անձը գործուղման միջոցով կարող է նշանակվել դպրոցի տնօրեն այն հաստատություններում, որտեղ՝


