Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները Zarkerak - Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները
Zarkerak Zarkerak - Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի. ԱԺ-ում քննարկվել են առաջարկվող փոփոխությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործող կարգավորումներով էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը բավականին սահմանափակ է և հիմնականում վերաբերում է ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների շրջանակում իրականացվող գործիքներին, ինչպես նաև որոշակի պարտադիր ոլորտներին, մասնավորապես՝ ուղևորափոխադրման և առողջապահության ոլորտներին: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀԴՄ-ների կիրառության դյուրացմանն ուղղված նախագիծ:

«Սովորական ՀԴՄ-ների պարագայում իրականացվող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունն այսօր հարկային մարմնի շտեմարան փոխանցվում է համաժամանակեցման միջոցով, որը տեխնիկական առումով կարող է տևել 15 րոպեից մինչև 36 ժամ: Էլեկտրոնային ՀԴՄ-ի պարագայում տվյալների փոխանցումը կատարվելու է անմիջապես, ինչը հնարավորություն է տալու էապես բարձրացնել տվյալների արդիականությունը, նվազեցնել տեխնիկական ռիսկերը և ապահովել վարչարարության առավել արդյունավետ իրականացում:

Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ընդլայնմանը և սովորական ՀԴՄ-ի այլընտրանքային կիրառման հնարավորության ապահովմանը: Առաջարկվում է հստակ սահմանել այն դեպքերը, երբ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները գործունեություն են իրականացնում սահմանված կարգով, հաշվառված էլեկտրոնային ՀԴՄ-ով սովորական ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր չի լինի:

Առաջարկվում է նաև միասնականացնել սովորական և էլեկտրոնային ՀԴՄ-ներին վերաբերող կարգավորումները՝ հնարավորինս նույնական մոտեցումներ կիրառելով երկու գործիքների նկատմամբ: Սա վերաբերում է պատասխանատվության միջոցներին: Այսինքն՝ այն դեպքում, եթե առկա չէ սովորական ՀԴՄ սարք, կամ գրանցված չէ էլեկտրոնային ՀԴՄ, պատասխանատվության չափը նախագծով նախատեսում ենք, որ նույնը լինի»,- ասաց նա:

Մեկ այլ փոփոխության համաձայն առաջարկվում է հստակեցնել կարգավորումը և հնարավորություն տալ, որպեսզի ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերը դուրս գրվեն մինչև մատակարարումը, ինչը կբարձրացնի գործարքների կանխատեսելիությունը:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ նախագծով նախատեսված է նաև անցումային բավարար ժամանակահատված: Ընդհանուր կարգավորմամբ օրենքն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ ՀԴՄ կտրոնի տվյալների սահմանման մասին դրույթը՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ նախագծի ընդունման արդյունքում տնտեսվարողները գործնական հարաբերություններում ունենալու են կարճ ժամկետներ, վարչարարության թեթևացում, ինչն ուղղվելու է տնտեսվարողների կյանքը հեշտացնելուն:

17 Հունիս, 2026 11:15
Վեր